Logo

Կոնֆերենցիաների լիգա. Վահան Բիչախչյանը՝ տպավորիչ հաղթական գոլի հեղինակ

22:20 / 03.08.2023Ֆուտբոլ
Վահան Բիչախչյան-Պոգոն

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական «Պոգոնը» Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ 3-2 հաշվով տնային հաղթանակ տարավ հյուսիսիռլանդական «Լինդիլֆի» նկատմամբ ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը փոխարինման մտավ 64-րդ րոպեին, իսկ 11 րոպե անց տպավորիչ հարվածով խփեց դաշտի տերերի հաղթական գոլը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Պոգոնը» հաղթել էր 5-2 հաշվով։ Լեհական ակումբի հաջորդ մրցակիցը կլինի կամ բելգիական «Գենտը», կամ Վահան Բիչախչյանի նախկին ակումբ «Ժիլինան» (Սլովակիա)։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Պոգոն» (Լեհաստան) - «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա)՝ 3-2 (առաջին խաղ՝ 5-2)

Էֆտիմիս Կուլուրիս, 49, Լինուս Վալկվիստ, 58, Վահան Բիչախչյան, 75 – Ջեյմի Մալգրյու, 16, Կայլ Մաքլին, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ