Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուի» նախախաղային մարզումը Ռումինիայում

23:25 / 26.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» ռումինական «Ֆարուլի» դեմ Կոնֆորենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումից առաջ նախախաղային մարզում անցկացրեց Ռումինիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ֆարուլ» - «Ուրարտու» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: Պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Երևանի «Ուրարտու» ստադիոնում։

«Ուրարտուն» Ռումինիայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում որակավորման երրորդ փուլում կմրցի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:

Հիշեցնենք, որ երևանյան ակումբը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4):

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

«Ուրարտուի» մարզիչ. «Մեծ պատիվ է մրցակցել լեգենդար Գեորգե Հաջիի հետ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ