Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ուրարտուն» Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Էստոնիայում

22:24 / 11.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ էստոնական «Կլաև Տալինի» նկատմամբ:

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ եզրային հարձակվող Էդգար Մովսեսյանը, որը նորամուտը նշեց «Ուրարտուի» կազմում:

Առաջին գոլի ժամանակ 25-ամյա ֆուտբոլիստը բազմաքայլ կոմբինացիայից հետո գրավեց էստոնական թիմի դարպասը, իսկ երկրորդ գոլի դրվագում տպավորիչ անցում ձեռնարկեց աջ եզրում, փոխանցում կատարեց կենտրոնում գտնվող Գևորգ Տարախչյանին, որը շուրջ 22 մետրից հարվածեց, անդրադարձով գնդակը հայտնվեց դարպասային հրապարակում գտնվող Մովսեսյանի մոտ, որը դուբլ ձևակերպեց:

Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց «Ուրարտուի» ստադիոնում: «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպում

«Կալև Տալին» (Էստոնիա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 1-2

Տրիստան Տումաս Տևաիլի, 11 - Էդգար Մովսեսյան, 28, 77

Ֆոտո՝ «Ուրարտու»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա