Հայաստանի նորընծա չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» մեկնել է Ռումինիա, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հուլիսի 27-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի ռումինական «Ֆարուլին», խաղը մեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլը» նույնպես պայքարը սկսել էր գլխավոր եվրագավաթում և պարտվել Տիրասպոլի «Շերիֆին» (1-0, 0-3):