Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս չկարողացավ լուրջ պայքար առաջարկել չեխական «Բանիկ Օստրավային» և պարտվեց 1-5 հաշվով։
Դաշտի տերերը երեք գոլ խփեցին առաջին խաղակեսում, ևս երկու անգամ հայկական ակումբի դարպասը գրավեցին ընդմիջումից հետո: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի հեղինակության գոլն ավելացված ժամանակում խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գևորգ Տարախչյանը։
78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Ուրարտուի» ավագ, Հայաստանի հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանը:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին «Ուրարտուի» ստադիոնում։ Այս դիմակայության հաղթողը հաջորդ փուլում մրցելու է «Կոպենհագեն» (Դանիա) - «Մեգփիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Բանիկ» (Չեխիա) - «Ուրարտու» (Հայաստան)` 5-1
Էվերթոն, 15, Իրժի Բուլա, 22, Դավիդ Բուխտա, 26, Էրիկ Պրեկոպ, 62, Իրժի Կլիմա, 82 (11մ) - Գևորգ Տարախչյան, 90+4
Հեռացում` Ժիրայր Մարգարյան («Ուրարտու»), 78


