Logo

Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ երկու եզրափակիչների անցկացման վայրերը

19:18 / 28.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, թե որ քաղաքները կընդունեն Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ երկու խաղարկությունների եզրափակիչները:

2023/2024թթ. մրցաշարի վճռորոշ հանդիպումը կանցկացվի Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Ագյա Սոֆիա» ստադիոնում, որը հյուրընկալում է 31 հազար հանդիսական:

Մրցաշարի 2024/2025թթ. խաղարկության եզրափակիչը կընդունի լեհական Վրոցլավի քաղաքային ստադիոնը, որը կարող է տեղավորել 45 հազար երկրպագուների:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի ավարտված խաղարկության եզրափակիչն ընդունել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայի «Էդեն Արենան»: Վճռորոշ խաղում անգլիական «Վեսթ Հեմը» 2-1 հաշվով հաղթել էր իտալական «Ֆիորենտինային»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ