«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն խոսել է ակումբի մրցաշարային խնդիրների մասին:
«Գիտակցում ենք, որ Իտալիայի գավաթը նվաճելը կհեշտացնի մեր` Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը։ Ա Սերիայում պետք է մրցենք «Ֆիորենտինայի» դեմ և այլ խաղեր ունենք, որոնք պետք է փորձենք հաղթել։
Ես 12-13 տիտղոս եմ նվաճել և սովոր չեմ 9-րդ տեղում լինելուն։ Միշտ պայքարել եմ` կարևոր խնդիրներ լուծելու համար։ Սա այն դիրքը չէ, որը պետք է զբաղեցնի «Միլանը», ուստի մենք շատ ենք կարևորում «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպումը»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
«Միլանն» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում ապրիլի 2-ին կմրցի «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին։
«Ռոսոներին» Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրից հետո ունի 47 միավոր և 9-րդ տեղում է։


