Logo

Կոնսեյսաուն անսպասելի որոշում կկայացնի, եթե «Միլանը» նվաճի գավաթը

17:10 / 29.04.2025Ֆուտբոլ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն չի ցանկանում մնալ ակումբում, հայտնում է Calciomercato-ն:

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բոլոնիային» հաղթելու դեպքում պորտուգալացին մտադիր է հրաժարական տալ, եթե նույնիսկ ակումբը ցանկանա շարունակել համագործակցությունը:

Աղբյուրը նշում է, որ իտալական գրանդի ղեկավարներն էլ արդեն որոշել են եզրափակիչում պարտության դեպքում պաշտոնանկ անել Կոնսեյսաուին: Այնպես որ, նա ամեն դեպքում չի մնալու թիմում:

Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին Հռոմում:

Պորտուգալացին «Միլանը» գլխավորել է 2025թ. հունվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ