Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի առաջնության 7-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո հայտարարել է, որ իր թիմն այս պահին պատրաստ չէ պայքարել լուրջ արդյունքների համար:
«Այս պահին մենք պատրաստ չենք պայքարել ինչ-որ լուրջ բանի համար։ Մյուս թիմերը մեզնից ավելի լավ են պատրաստված դրան:
Մենք քրտնաջան աշխատում ենք և շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Մեկ-երկու տարի հետո մենք կհաղթենք նման հանդիպումներում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է լրագրող Շամուն Հաֆեզը։
Հիշեցնենք, որ Կոնտեի թիմն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով, սակայն «Մանչեսթեր Սիթին» տպավորիչ քամբեք կատարեց ու կամային հաղթանակի հասավ 4-2 հաշվով։
«Տոտենհեմը» 20 խաղից հետո 33 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում:


