Logo

Կոնտե. «Հնարավոր է ինձ հեռացնեն մինչև մրցաշրջանի ավարտը»

15:25 / 09.03.2023Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ կարող է լոնդոնյան ակումբից հեռացվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

«Ես պայմանագիր ունեմ «Տոտենհեմի» հետ, մրցաշրջանի վերջում մենք ակումբի հետ կորոշենք, թե ինչ կլինի հետո։ Պայմանագիրս ավարտվում է հունիսին: Ինձ կարող են հեռացնել մինչև մրցաշրջանի ավարտը: Միգուցե սպասելիքներն ավելի մեծ էին և կա հիասթափություն:

Մարզիչի համար ամենակարևորն աշխատելն ու նշաձողը բարձրացնելն է։ Այս տարի մենք պայքարում ենք դա անելու համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Կոնտեն 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում անգլիական ակումբը: «Տոտենհեմը» մարտի 8-ին դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայից: Գլխավոր եվրագավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Տոտենհեմն» ու Իտալիայի չեմպիոն «Միլանը» գրանցել էին գոլազուրկ ոչ-ոքի, առաջին մրցավեճում Կոնտեի թիմը պարտվել էր 0-1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա