«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվող Հարի Քեյնի՝ Անգլիայի հավաքականում ելույթների մասին։
«Հարին 7 գոլի հեղինակ է դարձել։ Գոլ խփելը երբեք հեշտ զբաղմունք չի եղել։ Ես շատ ուրախ եմ նրա ու հավաքականի համար։ Հիմա Անգլիան պատրաստ է Աշխարհի առաջնությանը։
Մենք խոսում ենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի մասին։ Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է։ Ես նրան ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունեմ։
Նա ցանկանում է քրտնաջան աշխատել ու կատարելագործվել։ Ինձ համար դա ֆանտաստիկա է, քանի որ իմ առաջնային նպատակը ֆուտբոլիսներին այլ մակարդակի հանելն է։ Շատ ֆուտբոլիստներ ունակ են դրան»,- Կոնտեի խոսքն է հաղորդում BBC Sport-ը։