Logo

Կոնտե. ««Տոտենհեմի» համար ԱՊԼ-ի լավագույն քառյակում հայտնվելը հավասարազոր է առաջնությունում հաղթանակի»

13:46 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների մասին:

«Մեզ համար Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելը նույնն է, որ առաջնությունում հաղթենք: Նախորդ մրցաշրջանում այդպես եղավ, և ես ասեցի, որ դա հավասարազոր է հրաշքի:

Այս մրցաշրջանում փոքր-ինչ ավելի դժվար կլինի. մրցավազքում շատ թիմեր կան, և ներկա պահին խաղարկելի է միայն մեկ տեղ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27 տուրերից հետո «Տոտենհեմը» 48 միավորով չորրորդն է և հաջորդ տուրում կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ