Logo

Կոնտեն` Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ

20:59 / 07.02.2025Ֆուտբոլ
null

«Նապոլին» գլխավորող Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Հունվարին նեապոլցիները հաղթել են առաջնության բոլոր չորս խաղերը: Արտագնա խաղում նրանք հաղթել են «Ֆիորենտինային» (3-0) և «Ատալանտային» (3:2), տանը` «Վերոնային» (2-0) ու Թուրինի «Յուվենտուսին» (2-1):

Կոնտեի «Նապոլին» 23 խաղից հետո 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ