Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
53-ամյա մասնագետը ցանկանում է վերադառնալ Իտալիա, որտեղ 2019-2021թթ.-ին գլխավորել է Միլանի «Ինտերը»:
Լոնդոնյան ակումբում նույնպես գոհ չեն Կոնտեի աշխատանքից և դիտարկում են այլ մարզիչ հրավիրելու տարբերակը:
Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Տոտենհեմը» 33 միավորով 5-րդն է:


