
տուր
01 Հունվար 1970 - 20:37
- - 

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է զգալիորեն ամրապնդել միլանյան ակումբի կազմը։ Gazetta dello Sport-ի պնդմամբ, իտալացի մարզիչը մտադիր է հզորացնել մի շարք դիրքեր ու ունենալ կազմի խորություն։
«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը ներաձուրիների գլխավոր տրանսֆերային թիրախն է, իսկ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը ու «Չելսիի» ֆուտբոլիստ Էմերսոն Պալմիերին իդեալական տարբերակներ են դաշտի կենտրոնում։
Անտոնիո Կոնտեն դժգոհ է նաև Դիեգո Գոդինի ելույթներից, այդ պատճառով ցանկանում է, որ «Ինտերը» պայմանագիր կնքի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենի հետ։
Լուկակուն ներողություն է խնդրել «Ինտերից» ու խուսափել պատժից

