ԱՄՆ-ում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել:
Չիլիի հավաքականի հետ հանդիպման միակ գոլը խփել է Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի է ընկել 88-րդ րոպեին:
Այդ հաղթանակից հետո աշխարհի գործող չեմպիոնը ժամկետից շուտ ապահովել է քառորդ եզրափակիչի ուղեգիրը:
A խմբի մյուս խաղում կանադացիները նվազագույն հաշվով հաղթել են Պերուի հավաքականին։ Վերջին տուրից առաջ Արգենտինան ունի 6 միավոր, Կանադան՝ 3, Չիլին ու Պերուն՝ մեկական։ Երրորդ տուրում կկայանան Արգենտինա - Պերու ու Չիլի - Կանադա դիմակայություններ։
Ամերիկայի գավաթ, երկրորդ տուր
A խումբ
Չիլի - Արգենտինա՝ 0-1 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 88
Պերու - Կանադա՝ 0-1 (տեսանյութ)
Ջոնաթան Դեյվիդ, 74
Հեռացում՝ Միգել Արաուխո, 59 (Պերու)