ԱՄՆ-ում մեկնարկած ֆուտբոլի Ամերիկայի գավաթի 48-րդ խաղարկության երկրորդ խաղում հաղթող չի եղել։ A խմբում ընդգրկված Պերուի ու Չիլիի հավաքականները գոլեր չեն խփել` 0-0։
Չիլիացիները հանդիպման ընթացքում ունեցել են շոշափելի խաղային ու տարածքային առավելություն, սակայն Ռիկարդո Գարեկայի գլխավորած հավաքականը չի կարողացել կոտրել մրցակցի դիմադրությունը։
Հիշեցնենք, որ նույն խմբում ընդգրկված աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը մրցաշարի բացման խաղում 2-0 հաշվով առավելության է հասել Կանադայի թիմի նկատմամբ։ Արգենտինան Ամերիկայի գավաթի գործող հաղթողն է:
Ամերիկայի գավաթ, A խումբ, առաջին տուր
Պերու - Չիլի` 0-0