Logo

Կորցրեց 500 եվրո, բայց չդավաճանեց սիրելի ակումբին. Երկրպագուն հրաժարվել է նշել մրցակից թիմի անունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 29.07.2020ՍՊՈՐՏ
fanati fanaty - Կորցրեց 500 եվրո, բայց չդավաճանեց սիրելի ակումբին. Երկրպագուն հրաժարվել է նշել մրցակից թիմի անունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:23

-

-

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուն պարտվել է հեռուստաշոուի ժամանակ՝ հրաժարվելով նշել մրցակից թիմի անունը:

Ինչպես տեղեկացնում է Der Spiegel-ը, հարցին, թե որ թիմն է 2018/19 մրցաշրջանում հաղթել Բունդեսլիգա 2-ը (այն հաղթել է «Քյոլնը»՝ «Բորուսիայի» սկզբունքային մրցակիցը), երկրպագուն պատասխանել է. «Ոչ, ես չեմ խոսի: Այս կյանքում՝ երբեք: Առանց փողի կմնամ, բայց չեմ պատասխանի այս հարցին», – ասել է երկրպագուն ու կորցրել 500 եվրո:

Ավելի ուշ երկրպագուին արձագանքել է «Բորուսիան». «Երկրպագուի այսպիսի օրինակելի պահվածքը հատուկ ուշադրության է արժանի: Հարգելի երկրպագու, կապվե՛ք մեզ հետ. մեր հովանավորը ինչ-որ բան ունի ձեզ փոխանցելու», – ասված է հայտարարությունում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ