«Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան խոսել է իր խաղընկեր Էդուարդ Սպերցյանի` «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Metaratings-ը։
«Դրա մասին մենք առանձին զրուցել ենք։ Նա գիտի, թե որքան եմ իրեն գնահատում։ Սպերցյանին ասել եմ իմ կարծիքը։ Բնականաբար, չեմ կարող մեր զրույցից ամեն ինչ բարձրաձայնել, քանի որ դա անձնական խոսակցություն էր։ Գիտեմ, որ նա ինձ լսել է։
Կարծում եմ` Սպերցյանն ինքը պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։ Միայն կարող եմ մաղթել, որ նա լավագույն որոշումը կայացնի այս իրավիճակում և շարունակի աշխատել այնպես, ինչպես անում է»,- ասել է կոլումբացի ֆուտբոլիստը։
Կարդացեք նաև`
- Սպերցյան. «Չեմ վախենում, որ կարող է ուժերս չփորձեմ Եվրոպայում
- Սպերցյանի տպավորիչ ռեկորդները «Կրասնոդարում
- Սպերցյանի գոլն ու ասիստները նպաստեցին «Կրասնոդարի» հաղթանակին
- «Կրասնոդարը» մերժել է Սպերցյանի վերաբերյալ «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը
- Մուսաև. «Ոչ մի երկիր չէր ցանկանա կորցնել առաջնության ամենավառ խաղացողներից մեկին»


