Bellator-ի միջին քաշային կարգում (77 կգ) նախկին չեմպիոն Անդրեյ Կորեշկովը մեկնաբանել է ավստրալացի մարտիկ Ալեքսանդր Վոլկանովսկիի` UFC 298 մրցաշարում Իսպանիան ներկայացնող վրացի Իլյա Թոփուրիայից կրած պարտությունը.
«Դժվար է ասել, թե ինչ է հետագայում սպասվում Վոլկանովսկիին։ Ամեն ինչ նրա ձեռքում է, սակայն նոկաուտով կրած պարտությունները շատ ծանր են, այդ պատճառով էլ ցավում եմ նրա համար։
Ինչ վերաբերում է Թոփուրիային, սրանք թեթև քաշեր են, որտեղ մարտիկներն արագ են զարգանում։ Նրա տարիքը լավագույնն է` հաջողությունը զարգացնելու համար»,- մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ Անահայմում կայացած մրցաշարում 27-ամյա Թոփուրիան երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վոլկանովսկիին։ Վրացի մարտիկը UFC-ում հաղթել է իր բոլոր 15 մենամարտերում։


