Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու երրորդ փուլում «Ռոդինան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Խաբարովսկի ԲՄԱ-ին։
Հյուրերից հաշիվը երկրորդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արշակ Կորյանը` «Ռոդինայում» խփելով առաջին գոլը։
30-ամյա ֆուտբոլիստն ակումբում է 2025թ. փետրվարից, 21 խաղում գրանցել է նաև 4 ասիստ։
Կորյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 2020-21թթ., 5 խաղում կատարել է 1 արդյունավետ փոխանցում։
«Ռոդինան» դուրս է եկել Ռեգիոնների ուղու չորրորդ փուլ։
Ռուսաստանի գավաթ, Ռեգիոնների ուղի, երրորդ փուլ
«ԲՄԱ Խաբարովսկ» - «Ռոդինա»` 0-3
Արշակ Կորյան, 2, Գլեբ Կնյազև, 11, Դմիտրի Մարկիտեսով, 42
Չիրացված 11-մետրանոց` Սվյատոսլավ Կոժեդուբ, 42


