Logo

Կոստան 8 ամսվա սպասումից հետո վերջապես նոր ակումբ ունեցավ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.08.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
depophotos 16759817 16 9 1627448044 880x495 1 - Կոստան 8 ամսվա սպասումից հետո վերջապես նոր ակումբ ունեցավ

Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» հայտարարել է «Չելսիի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության մասին:

Uol-ի տվյալներով՝ ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2022 թվականի դեկտեմբեր:

Կոստայի վերջին ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, որտեղից հեռացել էր 2020 թվականի դեկտեմբերին:

Հարձակվողն Իսպանիայի և Անգլիայի կրկնակի չեմպիոն է, Եվրոպա լիգայի գավաթակիր («Ատլետիկո»), ՈՒԵՖԱ-ի եռակի սուպերգավաթակիր («Ատլետիկո»), դարձել է նաև Իսպանիայի գավաթակիր, Անգլիայի Լիգայի գավաթակիր: Իսպանիայի ազգային հավաքականում մասնակցել է 24 մրցավեճի՝ խփելով 10 գոլ:

Առանց Մեսիի ու Ռամոսի, բայց ավելի թեժ պայքարով. Լա լիգա 2021/22-ը չի հիասթափեցնի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ