Logo

Կոսովոն տեխնիկական պարտությունը կբողոքարկի CAS-ում

14:14 / 21.11.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն Կոսովոյի հավաքականին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցել Ռումինիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 5-րդ տուրի խաղում։

Ռումինիայում կայացած հանդիպման ընթացքում հյուրերի ֆուտբոլիստները հեռացել էին խաղադաշտից ու հրաժարվել շարունակել հանդիպումը։ Պատճառը մրցակցի երկրպագուների կողմից սադրանքն էր։ ՈՒԵՖԱ-ն նաև 6 հազար եվրոյով տուգանել էր Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիային։

Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում (CAS)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա