Logo

Կոսովոյի հավաքականի հայտացուցակը Հայաստանի դեմ խաղին

11:48 / 31.05.2025• Ֆուտբոլ
null

Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի հավաքականի դեմ ընկերական հանդիպման հայտացուցակը։

Դարպասապահներ. Ամիր Սաիպի («Լուգանո»), Վիսար Բեկայ («Հաթայսփոր»), Ֆատոն Մալոկու («Դրիտա»)։

Պաշտպաններ. Մերգիմ Վոյվոդա («Կոմո»), Ֆլորենտ Հադերժոնայ («Անթալիասփոր»), Իլիր Կրասնիկի («Կոլոս»), Իսմայիլ Բեկա, Դոնատ Ռուդհանի (երկուսն էլ` «Լյուցեռն»), Լումբարդ Դելովա («ԲԿՄԱ Սոֆիա»), Կրաշնիկ Հայրիզի («Սիոն»), Լեարտ Պակարադա («Քյոլն»), Դիոն Գալեպանի («Պրիշտինա»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էրմա Կրասնիկի, Ալբիոն Ռահմանի (երկուսն էլ` «Սպարտա Պրահա»), Մուհարեմ Ջաշարի («Չերկասի»), Վեսել Դեմակու («Ալտախ»), Իսմետ Լուշակու («Նյորչոպինգ»), Էլվիս Ռեկսբեչայ («Աուգսբուրգ»), Լինդոն Էմեռլահու, Մերիտոն Կորենիցա (երկուսն էլ` «Կլուժ»), Բլեդիան Կրասնիկի («Ցյուրիխ»), Բատոն Զաբերգժա («Դինամո Տիրանա»), Ֆլորիան Հակշա («Կապֆենբերգ»), Ֆլորենտ Մուսլիա («Ֆրայբուրգ»), Ֆիսնիկ Ասլանի («Էլֆերսբերգ»)։

Տարբեր պատճառներով հայտացուցակից դուրս են մնացել Կոսովոյի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Վեդատ Մուրիքին («Մալյորկա», 28 գոլ), «Նապոլիի» պաշտպան Ամիր Ռահմանին և «Լիլի» վինգեր Էդոն Ժեգրովան։

Կոսովո - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» ստադիոնում և ժամը 21:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ