Կոտ դ՛Իվուարի հավաքականը երրորդ անգամ դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթակիր։
Կոտ դ՛Իվուարում կայացած մրցաշարի եզրափակիչում տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Նիգերիայի հավաքականի նկատմամբ:
Կոտդիվուարցիներին 81-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Դորտմունդի «Բորուսիայի» կենտրոնական հարձակվող Սեբաստիան Ալեն:
Կոտ դ՛Իվուարի հավաքականն Աֆրիկայի գավաթակիր դարձել էր նաև 1992 ու 2015 թվականներին։
Աֆրիկայի ազգերի գավաթ, եզրափակիչ
Նիգերիա - Կոտ դ՛իվուար՝ 1-2
Ուլիամ Տրոստ-Էկոնգ, 38 - Ֆրանկ Կեսիե, 62, Սեբաստիան Ալե, 81


