Logo

Կուադրադոն կմիանա «Ինտերին»

18:05 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսից» հեռացած կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա Իտալիայի գավաթակիրին և կկնքի մեկ տարվա պայմանագիր։ Կուադրադոն հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի «Ինտերում»։

Հիշեցնենք, որ կոլումբացին 2015 թվականից էր խաղում «Յուվենտուսում», որի կազմում մասնակցել է 314  հանդիպման, դարձել 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ: Դրանից առաջ կիսապաշտպանը ելույթ է ունեցել նաև իտալական «Ֆիորենտինայում», «Լեչեում», «Ուդինեզեում» ու անգլիական «Չելսիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ