Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել Միլանի «Ինտերում», հայտնում է Todofichajes-ը:
Իտալական ակումբը փոխարինող է փնտրում սլովակ պաշտպան Միլան Շկրինիարին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի այլ ակումբ:
Կուլիբալին «Չելսի» է տեղափոխվել 2022 թվականին իտալական «Նապոլիից»: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում մասնակցել է 24 խաղի և խփել 2 գոլ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


