«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մեկնել է Միլան` աջակցելու իր թիմին «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նորաձևության քաղաք մեկնել է կանոնավոր չվերթով երկրպագուների հետ։
26-ամյա պաշտպանը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողնելու հանդիպումը։
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին ու ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


