Ֆրանսիացի մարզիչ Ռոլան Կուրբիսը քննադատել է «Ոսկե գնդակի» անցկացումը, հաղորդում է RMC Sport-ը։
««Ոսկե գնդակն» ամենաանարդար և ամենահիմար մրցանակն է։ Անոմալիան այն է, որ մրցանակը հորինել են խելացի մարդիկ։ Մրցանակը հանձնում են 1956 թվականից, ու ժամանակ եղել է այն կատարելագործելու, բայց... Այժմ մենք ամենահիմար օրենքների հետ ենք առնչվում։
Երջանիկ կլինեմ, եթե մրցանակն ստանա Ուսման Դեմբելեն, բայց երբ ինձ Հաքիմիի տեղն եմ դնում... Շատ լավ կլիներ, եթե առաձին «Ոսկե գնդակ» լիներ պաշտպանների համար»,- նշել է 71-ամյա մասնագետը։
Կուրբիսը մարզել է հիմնականում ֆրանսիական ակումբներ` «Բորդոն», «Թուլուզը», «Մարսելը», «Լանսը», «Այաչոն», «Մոնպելյեն», «Ռենը»։
Կարդացեք նաև`


