Logo

Կուրտուա. «Ֆուտբոլիստները շատ են վաստակում, բայց լավագույնները միշտ չեն կարող լինել խաղադաշտում»

19:18 / 19.09.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​պաշտպանել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին, որն ավելի վաղ ակնարկել էր գերծանրաբեռնված օրացույցի պատճառով հնարավոր գործադուլի մասին:

«Ռոդրին ճիշտ է: Երկրպագուները ցանկանում են խաղադաշտում տեսնել լավագույնը: Պետք է հավասարակշռություն գտնենք, քանի որ առջևում չափազանց շատ խաղեր կան, իսկ վնասվածքներն ավելի ու ավելի շատ են: Մարդիկ ասում են, որ ֆուտբոլիստները շատ են վաստակում, և մենք դժգոհելու առիթ չունենք։ Դա ճիշտ է, բայց մենք պետք է հավասարակշռություն գտնենք, քանի որ լավագույն խաղացողները չեն կարող միշտ խաղադաշտում լինել»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից եվրագավաթներում ձևաչափի փոփոխությամբ ավելացել է խաղերի քանակը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հիմնական փուլում յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 խաղ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում` 6:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ