Logo

Կուրտուան բաց կթողնի Բելգիայի հավաքականի առաջիկա հանդիպումները

18:43 / 10.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Բելգիայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները։

Ռուդի Գարսիայի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբում նոյեմբերի 15-ին արտագնա խաղում կմրցի Ղազախստանի հավաքականի դեմ, իսկ նոյեմբերի 18-ին Լիեժում կընդունի Լիխտենշտայնին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ