Տիբո Կուրտուան բաց կթողնի «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հերթական տուրի հանդիպումը, հայտնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը:
Բելգիացի դարպասապահը չի կարողացել ավարտել մադրիդցիների հերթական մարզումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ Կուրտուան վարակված է ստամոքս-աղիքային վիրուսով:
Ընթացիկ մրցաշրջանում Տիբո Կուրտուան իսպանական գրանդի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ բաց թողնելով 14 գնդակ և 8 խաղում սեփական դարպասը պահելով անառիկ:
Չեմպիոնների լիգայի և Լա լիգայի լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


