«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև հանդիպման ժամանակ «Արքայական ակումբի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին:
Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալին:
Տեսանյութում երևում է, որ դրանից հետո «Ռեալի» դարպասապահը չի զսպում բարկությունն ու հայհոյում է Վինիսիուսին:
— damedew682 (@damedew68245099) May 12, 2025
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջին «Էլ Կլասիկոյում» «Բարսելոնան» հաղթել է 4-3 հաշվով:


