Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ չի մասնակցելու ԵՎՐՈ-2024-ին Բելգիայի հավաքականի հետ։ Դարպասապահն այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում։
«Վնասվածքի պատճառով ես բաց եմ թողնելու ԵՎՐՈ-2024-ը։ Ես պետք է ամբողջությամբ ապաքինվեմ, ու ժամկետներ դնել պետք չէ։ Եթե բախտս բերի, ես մայիսին կարող եմ մեկ հանդիպման մասնակցել։ Բայց նույնիսկ այդ դեպքում խոշոր մրցաշարի մասնակցել հնարավոր չէ»,-գրել է Կուրտուան սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Կուրտուան մրցաշրջանից առաջ կտրել էր ծնկի խաչաձև կապաններն ու վիրահատության ենթարկվել։ Նա այս մրցաշրջանում հանդիպման չի մասնակցել։


