Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, թե երբ է վերսկսելու մարզումները.
«Ապրիլի վերջին կսկսեմ մարզվել ընդհանուր խմբի հետ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբը» շարունակում է 100 տոկոսով վստահել Կուրտուային` որպես թիմի հիմնական դարպասապահի։ Նա 2024/25 մրցաշրջանում կրկին լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ 31-ամյա դարպասապահը չի խաղում նախորդ տարվա օգոստոսից, երբ ստացել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք։ Ապաքինվելուց հետո էլ ֆուտբոլիստը ծնկի ներքին մենիսկի պատռվածք էր ստացել և վիրահատվել։ Բելիգացին, ամենայն հավանականությամբ, 2023/24 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։


