Logo

Կուրտուան քննադատել է թիմակիցներին. «Անհեթեթ խախտումներ էինք կատարում»

10:59 / 05.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը (0-1), հաղորդում է Marca-ն:

«Մենք չափազանց հաճախ էինք խախտում կանոնները տուգանային հրապարակի մոտ, և այդ խախտումների մեծ մասն անհեթեթ էր:

Գոլից առաջ նշանակված տուգանային հարվածի դրվագում Գրավենբերխը սուզվեց. խախտում չկար, բայց «Լիվերպուլն» արժանիորեն հաղթեց: Ինձ դուր չեկավ նաև այն, թե ինչպես էինք մենք փոխանցումներ կատարում, այս առումով էլ պետք է քայլեր ձեռնարկել»,- ասել է բելգիացին:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ