Logo

ՉԼ. Կուրտուայի կոպիտ սխալն ու Սալահի գոլը (տեսանյութ)

00:31 / 22.02.2023Վիդեո
null

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան կոպիտ սխալ թույլ տվեց անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում ընթացող հանդիպման 14-րդ րոպեին Կուրտուան «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալից ստացավ գնդակը, պարզ իրավիճակում այն «նվիրեց» «Լիվերպուլի» եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին, որը հաշիվը դարձրեց 2-0:

Չորրորդ րոպեին լիվերպուլցիներից հաշիվը բացել էր ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, իսկ 21-րդ րոպեին իսպանական ակումբի կազմում այն կրճատել է բրազիլացի վինգեր Վինիսիուսը: Ավարտին է մոտենում հանդիպման առաջին խաղակեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ