Կույր ֆուտբոլի Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի թիմերի մասնակցությամբ մարզահավաք և մինի-մրցաշար է անցկացվել Ծաղկաձորում՝ հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Մրցաշար, որը Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ, շատ կարևոր դեր ունի ֆուտբոլի մասսայականացման համար և նպաստում է ավելի շատ մարդկանց՝ կույր ֆուտբոլով զբաղվելուն»,- ասված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ:
Տեսանյութը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի