Logo

Կովաչ. «Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում»

12:26 / 21.06.2025• Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։

«Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է, ուստի կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։

Ստվերի տակ արևի ջերմաստիճանը հասնում է 32 աստիճանի։ Արևի ուղիղ ճառագայթների տակ այն ավելանում է ևս 3-5 աստիճանով։ Շատ բարդ է խաղալը, հատկապես եվրոպացիների համար։ Հարավից եկած խաղացողների համար ավելի հեշտ է, քանի որ նրանք սովոր են նման շոգին»,- ասել է խորվաթ մասնագետը։

«Բորուսիան» մրցաշարի F խմբում է ու առաջին տուրում ոչ-ոքի (0-0) է գրանցել բրազիլական «Ֆլամենգոյի» հետ։ Գերմանական գրանդը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 21-ին՝ մրցելով ՀԱՀ-ը ներկայացնող «Մամելոդի Սանդաունսի» դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ