Logo

Կովաչիչը վերհիշել է «Ռեալում» խաղալու տարիները

00:44 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վերհիշել է Մադրիդի «Ռեալում» ելույթ ունենալու տարիները:

«Ես ընդամենը 21 տարեկան էի, իսկ այնտեղ խաղում էին բազմափորձ ֆուտբոլիստներ: Սկզբում ես փոքր-ինչ նյարդայնանում էի: Մարզումները շատ դժվար էին, մրցակցությունը մեծ էր:

Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ ինձ շատ հաճելի էր մեծագույն ֆուտբոլիստների ընկերակցությունը: Ես նրանցից շատ բան եմ սովորել:

Եթե խոսենք հանդերձարանի մասին, ապա Մոդրիչն ու Ռոնալդուն թիմի առաջատարներն էին: Կրիշտիանուն առաջատար էր ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- Կովաչիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կովաչիչը «Ռեալում» խաղացել է 2015-2019 թվականներին և ակումբի հետ նվաճել է 9 տիտղոս, այդ թվում` Չեմպիոնների լիգայի 3 գավաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ