«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վիրահատության է ենթարկվել՝ պայմանավորված աքիլեսյան ջլի վնասվածքով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
The Athletic-ի տեղեկություններով` խորվաթ ֆուտբոլիստը խաղադաշտից կբացակայի 3 ամիս և չի մասնակցի հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկելիք աշխարհի ակումբային առաջնությանը։
2024/25 մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի 42 խաղում 7 գոլ էր խփել, կատարել 3 ասիստ։


