Անգլիական «Ասթոն Վիլան» և ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն 2026 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի խզման հարցում հասել են համաձայնության։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ Բիրնինգհեմը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին հույսեր չի կապում 32-ամյա ֆուտբոլիստի հետ։
Կոուտինյոն, ամենայն հավանականութւամբ, վերադառնալու է հայրենիք և ազատ գործայալի կարգավիճակում կտեղափոխվի «Վասկո դա Գամա»։
Բրազիլացի ֆուտբոլիստն «Ասթոն Վիլա» է տեղափոխվել 2022 թ. հունվարին։ Նա 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլում» և 22 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։


