Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կվերադառնա հայրենիք։
Globo-ն հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը կխզի պայմանագիրն անգլիական «Ասթոն Վիլայի» հետ և կտեղափոխվի «Վասկո դա Գամա»։
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկացել են նաև բրազիլական այլ ակումբներ` «Գրեմիոն», «Բոտաֆոգոն» ու «Ֆլումինենսեն»։
Կոուտինյոն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Կատարը ներկայացնող «Ալ Դուհայիլում» և 23 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա «Ասթոն Վիլա» էր տեղափոխվել 2022 թ. հունվարին կատալոնական «Բարսելոնայից»։
Կոուտինյոն «Վասկո դա Գամայի» մանկապատանեկան դպրոցի սան է։ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբի համակարգում նա հանդես է եկել 1999-2008 թթ.։