Logo

Կոուտինյոն մտափոխվել է (տեսանյութ)

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 13.09.2017ՍՊՈՐՏ
Coutinho - Կոուտինյոն մտափոխվել է (տեսանյութ)

Բրազլիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, կարծես թե, համակերպվել է իր կարգավիճակի ու ճակատագրի հետ: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել էր «Լիվերպուլի» ղեկավարությանն իրեն չընդգրկել ՉԼ 2017/2018 մրցաշրջանի հայտացուցակում, բայց նրա խնդրանքը մերժվել է: Այսօր մերսիսադյան ակումբը սեփական հարկի տակ կմրցի «Սևիլիայի» հետ: Անդալասուական թիմի հետ խաղից առաջ կայացել է «Լիվերպուլի» բաց մարզումը, որին ինտենսիվորեն մասնակցել է նաև Կոուտինյոն:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ֆիլիպե Կոուտինյոն մոտ էր «Բարսելոնա» տեղափոխվելուն, սակայն անգլիական կողմը ոչ մի կերպ չհամաձայնեց իր առաջատարի տրանսֆերը վաճառելուն: Որպես հետևանք՝ Կոուտինյոն դեմ գնաց ակումբի ղեկավարությանը չմասնակցեց մարզումներին, բայց թողեց որոշ խաղեր, բայց հիմա արդեն մտափոխվել է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ