Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գաման» մրցակցի դաշտում 6-0 հաշվով հաղթել է «Սանթոսին»։
Հյուրերից դուբլ է գրանցել բրազիլացի անվանի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։ 33-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնության 2025թ. մրցաշրջանում առաջին գոլերն է խփել։
«Սանթոսը» կրել է ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից մեկը։ Թիմի ավագ Նեյմարը հանդիպումից հետո արտասվել է, իսկ նրան սփոփել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ֆեռնանդո Դինիսը։ Նա այժմ գլխավորում է «Վասկոն»։
Խաղից հետո «Սանթոսը» պաշտոնից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Կլեբեր Շավյերին:
«Վասկո դա Գաման» միավորների քանակը հասցրել է 19-ի` բարձրանալով 16-րդ տեղ։ «Սանթոսը» 21 միավորով 15-րդն։
Բրազիլիայի Ա Սերիա, 20-րդ տուր
«Սանթոս» - «Վասկո դա Գամա»` 0-6
Լուկաս Պիտոն, 18, Դավիդ, 52, Ֆիլիպե Կոուտինյո, 54, 62, Ռայան, 60 (11մ), Չե Չե, 68


