Logo

Կյանքի 8 դաս՝ Լաո Ցզիից…

Հեղինակ
tigran5
00:00 / 25.11.2021ՍՊՈՐՏ
8 4 min min - Կյանքի 8 դաս՝ Լաո Ցզիից...

Հին չին փիլիսոփա և գրող Լաո Ցզին համարվում է «Դաո Դե Ցզի» հնագույն փիլիսոփայական երկի հեղինակ, դաոսականություն փիլիսոփայության, դաոիզմի և չինական ավանդական կրոնների հիմնադիր։ Ավանդական աղբյուրներում Լաո Ցզիի չինական անունը Լի Էր էր, իսկ նրան քաղաքավարի դիմելու համար անվանում էին Բոյանգ: Հետմահու հայտնի անունն է՝ Լի Դան։ Լաո Ցզի-ն նրա պատվավոր կոչումն է, որը նշանակում է «մեծ, սուրբ» և «վարպետ»։

Այսօր առանձնացրել ենք կյանքի դասեր՝ նշանավոր փիլիսոփայից:

Դուք արդեն գիտեք ձեր բոլոր հարցերի պատասխանները

Քո էության կենտրոնն է բոլոր հարցերի պատասխանը. միայն դու գիտես, թե ինչ ես ուզում և ով ես: Խելքը ուրիշներին ճանաչելն է, իսկ իրական իմաստությունը ինքդ քեզ հասկանալն է: Իրական ուժը ոչ թե ուրիշներին տիրապետելու կարողությունն է, այլ ինքդ քեզ տիրապետելու ունակությունը:

Բաց թողեք, և դուք կազատվեք

Կյանքում շատ կարևոր է սովորել բաց թողնել, քանի որ հաղթել կարող են միայն նրանք, ովքեր ի վիճակի են բաց թողնել: Ամբողջական լինելու համար կարևոր է կարողանալ մասնատվել: Եթե ​​ցանկանում եք վերածնվել, մի վախեցեք մեռնել դրա համար: Ամեն ինչ ստանալու համար պիտի կարողանաք ամեն ինչ տալ: Սովորեք սպասել, մինչև ջուրը կմաքրվի ցեխից:

Քո «ես»-ը երբեք քեզ իրական հաճույք չի պատճառի

Նա, ով արդեն ինքն իրեն բնորոշել է, չի ճանաչում իր իրական ես-ը: Նա, ով վերահսկում է ուրիշներին, ի վիճակի չէ ինքն իրեն ուժ տալու: Նա, ով անդադար փորձում է փայլել, թույլ չի տալիս, որ իր ներքին փայլը դուրս շողա:

Չարը արմատախիլ անելու համար անտեսեք այն

Մի՛ պատասխանեք չարիքին՝ նույնպիսի չարիքով և կտեսնեք, որ կգոլորշիանա՝ ինքնուրույն:

Չարը միշտ պարտվում է լավին

Բարյացակամ վերաբերվեք ինչպես լավ, այնպես էլ վատ մարդկանց: Այսպիսով դուք կհասնեք բարձրագույն բարիքին: Ազնիվ եղեք թե՛ ազնիվ մարդու, թե՛ անազնիվ մարդու հետ: Միայն այս կերպ դուք կհասնեք արժեքավոր ազնվության:

Մնացեք այնպիսին, ինչպիսին, որ կաք

Եթե դուք ​​կախված եք հասարակության կարծիքից և ընդունումից, ապա շուտով դուք կդառնաք այդ հասարակության գերին: Երբեք ինքներդ ձեզ մի համեմատեք ուրիշի հետ: Եթե դուք դուր եք գալիս ինքներդ ձեզ. ուրախացեք դրանով: Ոչ մեկի հետ մի մրցեք: Միայն այս կերպ բոլորը կսկսեն հարգել քեզ:

Խոնարհ եղեք և պահպանեք ձեր իմաստությունը

Յուրաքանչյուր ոք, ով գիտի, թե իրեն ինչ է պետք կյանքից, իմաստուն մարդ է: Բոլոր գետերը հոսում ու թափվում են օվկիանոս, որը նրանցից՝ բոլորից ցածր է: Խոնարհությունը ուժ է ավելացնում:

Ընդունեք փոփոխությունները, մի խուսափեք դրանցից

Եթե ​​դուք սկսում եք փոփոխություններ նկատել, ապա կարիք չկա ատամներով կառչել ներկայից: Եթե ​​մահը չի վախեցնում ձեզ, ապա չկա ոչինչ, որ անհնարին կլինի ձեզ համար: Բոլոր նոր սկիզբները թաքնված են այնտեղ, որտեղ գտնվում են ցավոտ ավարտները:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա