Կատալոնական «Բարսելոնայի», Միլանի «Ինտերի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարես Միրամոնտեսը մահացել է 88 տարեկանում, հաղորդում է Լա լիգայի պաշտոնական կայքը:
«Ինտերի» կազմում Միրամոնտեսը երկու անգամ հաղթել է Եվրոպական չեմպիոնների գավաթը (1964, 1965), իսկ Իսպանիայի հավաքականի կազմում հռչակվել Եվրոպայի չեմպիոն (1964թ).
Լուիս Սուարես Միրամոնտեսի գլխավոր նվաճումը 1960 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալն էր, որն ամեն տարի շնորհվում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին:


