Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը։ Գրիգոր Աբրահամյանը 68 տարեկան էր:
«Խոր վշտով հայտնում ենք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:
Երևանում կայանալիք հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սիրան Գրիգորյանը, որն Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարն է:


