Logo

Կյանքից հեռացել է աշխարհի նախկին չեմպիոն Դուայթ Մուհամադ Քավին

20:52 / 28.07.2025Բռնցքամարտ
null

Մահացել է ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Դուայթ Մուհամադ Քավին, հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով նրա քրոջը՝ Վանդա Քինգին։ Նա 72 տարեկան էր:

Քույրը նշել է, որ լեգենդար բռնցքամարտիկը 5 տարի տառապում էր դեմենցիայով։

Ամերիկացին ծննդականով Բրեքսթոն ազգանունն էր կրում, այն փոխել էր 1982 թվականին՝ իսլամ ընդունելուց հետո։ Նա WBC վարկածով  թեթև քաշային կարգում (1981-1983) և WBA վարկածով ծանր քաշային կարգում (1985-1986) աշխարհի չեմպիոն է եղել: 2004 թվականին Քավին ընդգրկվել է Բռնցքամարտի միջազգային Փառքի սրահում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ