Logo

Կյանքից հեռացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հորսթ-Դիտեր Հյոթգեսը

14:33 / 03.07.2023Ֆուտբոլ
null

Կյանքից հեռացել է ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, գերմանացի Հորսթ-Դիտեր Հյոթգեսը: Նա 79 տարեկան էր: Ըստ Bild պարբերականի՝ Հյոթգեսը տառապում էր դեմենցիայով։

Գերմանացին մարզական կարիերայի ընթացքում 14 տարի պաշտպանել էր Բրեմենի «Վերդերի» գույները: Բունդեսլիգայում մասնակցել էր 483 հանդիպման, իսկ 1965 թվականին նվաճել էր չեմպիոնական տիտղոսը: Հյոթգեսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան էր, գլխավոր թիմում խաղացել էր երկու տարի:

Հյոթգեսը 66 հանդիպում էր անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում: Եվրոպայի չեմպիոն էր դարձել 1972 թվականին, իսկ աշխարհի չեմպիոն՝ 1974 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ